Զարմանալ կարելի է, թե ինչ կարգի համառ հաստագլուխներ են նստած մեր կառավարությունում: Բնականաբար, հանրապետական հաստագլուխներ... ուրեմն, էդ հաստագլուխները (այո-այո, պարոնայք հաստագլուխներ, ես ձեզ հաստագլուխ եմ անվանում) ինչ-որ մի պահ երևակայել են, որ իրենք վեր են ՀՀ Սահմանադրությունից ու օրենքներից և, կարող են անտեսելով ՍԴ որոշումները, իրենց գիծը տանել:
Կառավարության հաստագլուխները բռնել են ու սառեցրել են ՀՀ դատական դեպարտամենտի՝ այդ թվում նաև Վճռաբեկ դատարանի հաշիվները՝ ուշադրություն... կուտակային վճարները չկատարելու համար...
Սրանք լրի՞վ են լկտիացել: ՍԴ-ն սևը սպիտակի վրա գրեց, որ կասեցնում է այդ օրենքի մի քանի հոդվածներ, ու սահմանում է, որ այն կազմակերպությունների հանդեպ, որոնք չեն վճարի կուտակային վճարները, չեն ենթարկվի տուգանքի ու այլ պատժամիջոցների:
Կառավարության հաստագլուխներ, աուուուու, էդ ձեզ է վերաբերում: Դուք էդ ի՞նչ եք ձեզանից ներկայացնում, որ արհամարհում եք Սահմանադրական դատարանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել