1in.am-ը գրում է.
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Ագրա քաղաքում թութակի օգնությամբ ձերբակալվել է տեղի բնակիչներից մեկին սպանած մարդասպանը, հաղորդում է Press Trust of India-ն:
Սպանված կնոջ հարազատները զգացել են թռչնի անհանգստությունը, երբ նրա մոտ հայտնվել է հանցագործը, և այս մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Նելամ Շարմիի` տեղի պարբերականի խմբագրի կնոջ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին նրա տանը: Բացի կնոջից, հարձակման զոհ է դարձել նաև շունը: Թութակին, որը գտնվել է տանը, հանցագործները չեն վնասել:
Այս կերպ նա դարձել է սպանության վկա: Դրանից հետո թութակի մասին սկսել են հոգ տանել սպանված կնոջ հարազատները, որոնց թվում է եղել նաև մարդասպանը: Ամեն անգամ, երբ նա անցել է թռչունի վանդակի կողքով, վերջինս սկսել է բղավել և իրեն անհանգիստ պահել: