Երկար ժամանակ փորձեցի լռել, բայց չկարողացա: Ուղակի երբ մեղավոր կողմն անցնում է ամենակեղտոտ մեթոդին` հակահարձակման, երբ Վահե Ավետյանին են մեղադրում, որ նա հարբած կռիվ է սարքել. համենայն դեպս սխալի փոխհատուցումը կյանքը չէ: Ինձ բախտ է վիճակվել Վահե Ավետյանին անձամբ ճանաչել, երբ ես ծառայում էի Զինված ուժերում, ես առողջական խնդիրներ ունեի, և նա է կատարել իմ քթի վիրահատությունը: Վահեն ուներ բոլոր այն հատկանիշները ինչ պետք է իսկական բժշկին, բարի էր` հոգատար ու պրոֆեսիոնալ: Ես զինվոր էի, բուժվում էի պետպատվերով, և կարծես մի անկեղծ շնորհակալությունից բացի ոչինչ չէի կարող նրան տալ, բայց նա կարծես հենց դրա համար էր տանջվում: Արդեն 6 ամիս է զորացրվել եմ: Պատկերացնում եք իմ հուզմունքն ու զայրույթը երբ իմացա, որ այն զինվորականին որին ծեծելով սպանել են, ինձ բուժող բժիշկն էր` մարդ ով կյանք էր տալիս, մարդ ումից այն խլեցին: Ուզում եմ իմ ցավակցությունը և մի մեծ շնորհակալություն հայտնել Վահեի ընտանիքին: Կարիք չկա նույնիսկ նշել Վահե Ավետյանի թողած մեծ ավանդը մեր երկրին, քանզի բոլորիս է հայտնի, որ նա փրկել է բազմաթիվ մարդկանց կյանքը, որոնց մեծ մասը զինվորականներ են, եվ ի պատասխան դրան որոշները իրենց իրավունք են վերապահում նրան զրկել ամենաթանկ բանից կյանքից.... Ցավում եմ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել