Երեկ ԱԺ Պատգամավոր Farmanyan Samvel-ը բավականին տեղին հարց ուղղեց Կառավարությանը՝ կապված արտագաղթի խնդրի հետ, հարցի մեջ ես նաև հուզում և անկեղծություն տեսա: Հարցին ի պատասխան, Փոխվարչապետը ասեց, որ Կառավարությունը նույնպես անհանգստացած է արտագաղթի չափերով և փնտրում է լուծումներ:

Նույն օրը, ՀՀ Վարչապետ Tigran Sargsyan-ը, նույն ամբիոնից հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ակտիվ բանակցություններ են վարվում դեպորտ արված աշխատանքային միգրանտներին «ՌԴ վերադարձնելու» մասին:
Հայտնվեց նաև տեղեկատվություն (ճշմարտացիությունը պետք է ստուգվի), որ շրջանառվող փաստաթուղթը նախատեսում է վերաբացել չարաբաստիկ «Հայրենակիցներ» ծրագիրը, որով պետք է հավաքագրվեն հայ աշխատավորներ և լոկալիզացվեն ռուսական հեռավոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ գլխաքանակի կարիք կա:
Ակնհայտ է, որ սա աշխատանքային միգրացիայից վերածվելու է ավանդական միգրացիայի, իսկ ՌԴ-ն փորձելու է այս միգրացիոն հոսքը կազմակերպել ոչ թե անհատ աշխատողներով, այլ ընտանիքներով, որոնք ՌԴ-ում կինտեգրվեն և կլրացնեն բնակչության քանակը սակավաբնակ և հեռավոր օկրուգներում:

Երևի աչքիցս վրիպել է... միթե որևէ պաշտոնյա չմտածեց ու չխոսեց այն մասին, թե ինչպես անել, որ այս 170.000 մարդը (մեծամասամբ տղամարդ), որը ստիպված եկել է Հայաստան ու նախկին 20 տարիներին ապահովել է երկրի ՀՆԱ-ի առնվազն 10%-ը, օգնության պարագայում կկարողանա երկրում ոտքի կանգնել ու տեղում ստեղծել ավելի մեծ բարիքներ:

Եթե մտածել են ու լուծում չեն գտել, ես պատրաստ եմ ներկայացնել իմ լուծումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել