Ուշադրություն. թույլ նյարդեր ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ այս հոդվածը: Դժվար է հավատալ, բայց ստորև ներկայացված ծիսակարգերը մինչ օրս կիրառվում են: Մահացածի մոխրի ուտելուց մինչև մարդակերություն: Ծանոթացեք աշխարհում գոյություն ունեցող ամենավիճահարույց ծիսակարգերին:
1. Կանանց թլպատում (Աֆրիկա)
Այս ծիսակարգի ժամանակ աղջկա հեշտոցը այնպես են կտրում, որ այսպես կոչված «կնիք» դնեն, որը կբավարարի, որպեսզի նրանով միայն մեզն ու դաշտանային արյունը անցնեն: Այնուհետև աղջիկների ոտքերն ամուր կապում են և չորս շաբաթ թողնում են այդպես, որպեսզի մաշկն ապաքինվի: Թլպատումը հիմնականում իրականացնում են տեղացի շամանները՝ առանց որևէ անզգայացման կամ տարրական հիգիենայի կանոնների պահպանման: Ծիսակարգի ժամանակ օգտագործվում են շեղբեր կամ մկրատներ, որոնք շատ հազվադեպ են մաքրվում: Վիրահատությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հարմար վայրում` փողոցից մինչև զուգարանի հատակը:
2. Արյուն թափելու ծիսակարգ (մահմեդական շիաներ)
Արյուն թափելու ծիսական արարողությունը անցկացվում է Աշուրա տոնի ժամանակ ամբողջ աշխարհի շիաների բնակավայրերում: Արարողության ընթացքում տղամարդիկ դաշույններով հարվածում են փոքրիկ տղաների գլուխներին և արյունոտում են փողոցները: Շիաները համարում են, որ Աշուրային մասնակցելը ձերբազատում է բոլոր մեղքերից:
3. Տարեց մարդկանց թողնում են մահանալ սառույցի վրա (Էսկիմոսներ)
Էսկիմոսները տարօրինակ վերաբերմունք ունեն մահվան և ծերության հանդեպ: Երբ նրանք ծերանում են, ավելի երիտասարդները տարեցներին ծով են տանում և թողնում լողացող սառցաբեկորների վրա: Միայնակության մեջ թողնված տարեց մարդիկ մահանում են ցրտից և սովից: Էսկիմոսները կարծում են, որ մահացածներին ուրիշ աշխարհ է սպասվում, այդ պատճառով այդպիսի վարվելակերպը հիմնվում է նրա վրա, որ տարեց մարդիկ այդ ճանապարհով պատվով ուրիշ աշխարհ են անցնում, և ընտանիքի համար բեռ չեն դառնում:
4. Մարդակերություն և մարդկային գանգերից խմելու ծիսակարգ (Հնդկաստան)
Ագհորիները հինդուիզմի ճգնավորական կրոնական դպրոց է, որտեղ մինչ օրս զբաղվում են մարդկակերությամբ: Դպրոցի հետևորդները ուտում են այն դիակների միսը, որոնք լողում են Գանգես գետում: Ըստ նրանց, այդ արարողակարգը նրանց անհամություն է տալիս և գերբնական ուժեր է հաղորդում: Ագհորիները նաև մարդկային գանգերի միջից մարդկային արյուն են խմում և մարդակերությունը համարում են շատ օգտակար ֆիզիոլոգիական և հոգևոր տեսանկյունից, ինչպես նաև, կարծում են՝ դա կանգնեցնում է ծերությունը:
5. Մահացածների մոխիրն ուտելու ծիսակարգ (Վենեսուելա և Բրազիլիա)
Յանոմամա ցեղի ներկայացուցիչները կարծում են, որ մահերի մեծամասնությունը հիմնված է չար շամանների դավադիր գործողությունների վրա, որոնք կոչ են անում սատանաներին, որ նրանք ուտեն մարդկանց հոգիները: Այդ պատճառով մահից որոշ ժամանակ անց մահացածի դիակն արյում են: Այնուհետև տղամարդիկ հավաքվում են և սկսում են փշրել ոսկորները: Դրանից հետո մոխիրը լցնում են մի քանի տարաների մեջ: Մահվանից մեկ տարի անց մոտիկ հարազատները և ցեղի մյուս անդամները ուտում են մոխիրը, որը խառնվում է բանանային ապուրի հետ: Նման արարողակարգը խորհրդանշում է մահացածների հետ կապը: Ծիսակարգը նաև օգնում է հանգուցյալների ճանապարհ գտնել դեպի դրախտ:
6. Ատամների հանում մեծահասակ տարիքում (Ավստրալիա)
Այս ծիսակարգի ընթացքում տղամարդու բերանը ծածկում են կտորով, որ այն ներծծի արյունը և չթողնի կուլ տալ ատամը: Այնուհետև այդ գործողությունն ի կատար ածող տղամարդը վերցնում է փայտի մի կտոր, որի վրա նախօրոք անցք է արված, այն ուժեղ սեղմում է ատամին, ապա քարով հարվածելով փայտի մյուս ծայրին, հանում է ատամը:
7. Կենդանիների զանգվածային կոտորած (Հնդկաստան, Ինդոնեզիա և Նեպալ)
Սա հինդուիզմի մեջ ընդունված ծիսական զոհաբերություն է: Կենդանուն սպանում են խեղդամահ անելով և փայտե մեխ մտցնելով նրա սրտի մեջ: Այդ մեթոդի կիրառման պատճառն այն է, որ քահանաները կարծում են, որ եթե կենդանին պրոցեսի ժամանակ ձայն հանի, ապա դա վատ նշան կլինի: Ծիսական զոհաբերությունն իր մեջ ներառում է նաև երկու աքլորների կռիվը մինչ մահ, որը նույնպես զոհաբերության մի տեսակ է համարվում: Պետք է արյուն թափվի, որպեսզի չար հոգիներին վախեցնեն:
8. Վզին մետաղական օղակների հագցնելու ծիսակարգ (թաիլանդական և աֆրիկյան ցեղեր)
Օղակներ կրելու սովորույթը կապված գեղեցկության գլխավոր գրավականի` երկար վիզ ունենալու հետ: Այս օղակներն իրականում պղնձե երկար պարույրներ են: Այն ձեռքով փաթաթում են կանանց վզին: Փաթաթման գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Օղակների քանակն աստիճանաբար ավելանում է և որոշ դեպքերում կարող է հասնել 20-ի: Օղակների քաշը ժամանակի ընթացքում դեֆորմացնում է ուսերը և ստեղծում է երկար վզի տպավորություն:



