Tert.am-ը գրում է.

14.42  Վիկտոր Յանուկովիչի խնդրանքը՝ ապահովել իր անվտանգությունը, բավարարվել է Ռուսաստանի տարածքում. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասել է Ռուսաստանի իշխանական կառույցների աղբյուրը։

«Պայմանավորված այն հանգամանքով, որ Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, հաղորդում ենք, որ այդ խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի տարածքում»,-ասել է աղբյուրը։

 


14.32 Ուկրաինայում ընդդիմության գործողությունների հետևանքով պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի Դաշնությանը խնդրել է ապահովել իր անձնական անվտանգությունը։

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, նա չիրագործված է համարել իր և ընդդիմության միջև արևմտյան գործընկերների ներկայությամբ փետրվարի 21-ին ստորագրված համաձայնագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել