«Եհովայի վկա» դարձած Սեդան մորն ու 17-ամյա քրոջը տանից դուրս է  հանումLife.panorama.am-ը գրում է.

Մարմարաշենի բնակչուհի Վարդուհի Բարսեղյանը Life.panorama.am-ին է դիմել՝ օգնության խնդրանքով: Զրույցի ընթացքում անօգնական կինն անընդհատ լացում էր: Դուստրը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Բանգլադեշի տարածքի քարոզիչներից Սեդա Մարգարյանը  մոր ժառանգությունը խարդախորեն իր վրա գրանցելով՝ այժմ ցանկանում է մորն ու 17-ամյա քրոջը տանից դուրս հանել, տունը վաճառել ու նրանց թողնել փողոցում…

-Որպեսզի տունը վաճառի… Իր ասելով՝ աշխարհի վերջն է, պետք է 10-10 հոգով միանան, 9-ը տները վաճառեն, այդ գումարին սննդամթերք գնեն և ապրեն 10-րդի տանը: Ու հիմա ինքն ուզում է տունը վաճառի, որ մթերքով գնա 10 հոգանոց խմբի մեջ ապսպարվի աշխարհի կործանման ժամանակ…Ինքն ասում է՝ Աստված ասել է՝ «Եհովայի վկաները» մնալու են, իսկ մյուսները պետք է այրվեն: Իմ երեխան է, միշտ ներել եմ, բայց հիմա չգիտեմ ինչ անեմ: Նույնիսկ համաձայնել եմ, որ չնայած կատարած խարդախությանը՝ տունը ծախի, գումարի մի մասը ինձ տա, որ փոքր աղջկաս հետ ապրել: Բայց հիմա էլ ուզում է գաղտնի վաճառել ու ոչ մի գումար էլ չտա:Մի ժամանակ էլ տունը ուզում էր դարձնել «Եհովայի վկաների» սրահ, բայց լավ էր, գոնե դա չհաջողվեց…

-Քանի՞ տարի է, ձեր աղջիկը իրենց մոտ է գնում: Ինչպե՞ս սկսեց գնալ…

-Արդեն 10 տարի… 34 տարեկան է: Սկսեց այդ հավաքներին գնալ հորաքրոջ և հորեղբոր կնոջ միջոցով: Հիմա հորաքույրը մեկնել է  Ֆրանսիա, այստեղ համալսարանում դասախոսում էր՝ Փառանձեմ Մարգարյան…

-Երբևէ փորձե՞լ եք ձեր աղջկան այդ ճանապարհից ետ կանգնեցնել:

-Չեմ կարողացել… Այս ընթացքում «ռահվիրա դառնալու համար» լքել է իր ամուսնուն և երեխային, 8 տարեկան երեխային թողել է ամուսնու վրա ու գնացել… Հիմա արդեն 16 տարեկան է այդ երեխան, ամուսինն ամուսնացել է, ընտանիք ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել