Life.panorama.am-ը գրում է.

Մարդաբան Սթիվեն Ջուանը «Մեր մարմնի տարօրինակությունները» գրքում մի քանի հետաքրքիր տեսություններ է առաջ քաշել համբուրվելու վերաբերյալ:

Ջուանը գրում է, որ դեռ մ.թ.ա. 2000 թվականին մարդիկ հավատում էին, որ երբ դեմքերով իրար էին մոտենում, նրանք հոգևոր միասնություն էին ձեռք բերում: Որոշ կրոնների հետևորդներ նույնիսկ մինչ այսօր հավատում են, որ շունչը հոգու մի մասն է:  
 
Ջուանի մեկ այլ տեսության համաձայն` համբույրն առաջացել է նախնադարյան հասարակարգում, երբ երեխաների համար ծնողները սնունդը իրենց բերանում մանրացնում էին այն, հետո բերանից բերան փոխանցում: Կերակրման այս ձևը առկա է նաև թռչունների մոտ: Դրանից հետո շրթունքներով հպվելու ձևը դարձավ սեր արտահայտելու միջոց: 
 
 
Ըստ երրորդ տեսության` այն բանից հետո, երբ Կենտրոնական Եվրոպա բերվեց ծխախոտը, երիատասարդ տղամարդկանց մոտ ծխախոտի մանր թեփուկները շրթունքներին «պահելու» սովորույթ առաջացավ, իսկ եթե աղջիկը հետաքրքրված էր այդ երիտասարդով, նա պետք է ատամներով հաներ այդ թեփուկները: Արդյունքում այս ժեստը ընկալվեց որպես ամուսնության առաջարկ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել