Գ. Մակարյան. «ՀայՌուսգազարդ»-ը պետք է արագորեն վերանայի իր կեցվածքըPanorama.am-ը գրում է.

«ՀայՌուսգազարդ» կամ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է արագորեն վերանայի իր կեցվածքը, այլապես կարող է քաղաքական տեսանկյունից վնասել Հայաստանի՝ Մաքսային միությանը հարելու գաղափարախոսությանը: Ասուլիսում նման դիտարկում արեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվայում հատարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, նա և Վլադիմիր Պուտինը հպանցիկ խոսեցին նաև գազի գնի մասին, որ այն չի բարձրանալու: Այսինքն գազն արգումենտ էր Մաքսային միության հետ հարաբերություններ սկսելու շեմին, մինչդեռ «ՀայՌուսգազարդն» իր կեցվածքով կարող է չփացնել այդ հարաբերությունները»,- ասաց նա՝ նկատի ունենալով այն փաստերը, որ այդ ընկերությունն իր վարած քաղաքականության հետևանքով արտահանողներին վնասեր է պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել