Armnewstv.am-ը գրում է.
1997թ.-ին, երբ պատերազմական ճգնաժամի տարիները հետևում էին ու կյանքը աստիճանաբար բնականոն հուն էր տեղափոխվում, Հայաստանի կառավարությունը չշրջանցեց նաև ազգային փոքրամասնություններին, որոնց ներկայացուցիչները չնայած բոլոր դժվարություններին, մնացել էին մեր երկրում: Այդ ժամանակ ֆինանսավորում ու տարածքներ հատկացվեցին` համայնքային կենտրոններ բացելու համար: Վրացիներին միավորողը ակադեմիկոս Թինա Ասեթիանին էր, Սվետլանա Նամչավաձեն էլ շարունակում է նրա գործը:
«Իվերիա» բարեգործական համայնքում պաշտոնապես գրացված է 200 հոգի, թեև Նամչավաձեի տվյալով` ավելի շատ վրացիներ են ապրում Հայաստանում: Համայնքի և կիրակնօրյա դպրոցի ակտիվ հաճախողների թվում քիչ չեն հայերը:
Վրացիները բաց չեն թողնում հայկական տոնախմբությունները, մյուս համայնքների հետ մրցելուց էլ գրեթե միշտ առաջին տեղ են գրավում:
Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ամուր պահելու համար «Իվերիա» համայնքը մասնակցում է Վրաստանում կազմակերպվող գրեթե բոլոր մշակութային միջոցառումներին: Մեկնում են փառատոների, մասնակցում են ամառային ճամբարների, իսկ ամեն տարի մայիսի 27-ին լինում են վրացական սփյուռքի հավաքներին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



