Այսօր տեսա Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության ժամանակ տեղի ունեցած հերթական սկանդալը, որի հրահրողը, ինչպես միշտ, Լյուքս Ստեփանյանի հարազատներն էին: Գիտե՞ք՝ ինչ, գուցե և չի կարելի նման բան ասել, բայց այս սկանդալներից ու չոբանական գռեհիկության անդադար դրսևորումներից հետո ես ոչ մի կաթիլ կարեկցանք չեմ զգում Լյուքս Ստեփանյանի ու նրա հարազատների նկատմամբ:
Ուրեմն, երևի կկրկնվեմ, բայց էլի ասեմ. Լյուքս Ստեփանյանը սպանվել է, երբ նվաստացնելիս ու վիրավորելիս է եղել կրակող զինվորին: Եթե չսպանվեր ու զինվորը բողոքեր, կամ էլ եթե հանկարծ ինքն իրեն վնասեր՝ դատապարտյալի կարգավիճակում լինելու էր հենց Լյուքսը:
Լյուքսի հարազատները վիրավորում են սպանողի փաստաբանին ու ամենավերջին հայհոյանքները տալիս, մինչդեռ մարդն ուղղակի իր գործն է անում, որը պարտավոր է անել:
Էդ երեխուն էլ, ում դատելու են, անկասկած, ես ավելի շատ եմ խղճում, որովհետև իրան այն օրն են գցել, որ հուսահատությունից ու գուցե աֆեկտիվ վիճակում դիմել է նման քայլի, իսկ այ որ ասում են «թուրք, թուրքություն» և այլ նման որակումներ, ըստ իս, թրքություն է, երբ մի զինվորը, չունենալով ոչ մի լուրջ պատճառ, նվաստացնում ու ստորացնում է մեկ այլ զինվորի, այ դա թրքություն է, որովհետև արվոււմ է ոչ թե հուսահատությունից ու աֆեկտիվ վիճակից ելնելով, այլ լրիվ սթափ վիճակում ու սադիստական հաճույք ստանալով:
Այնպես որ, Լյուքսի ծնողները թող առաջին հերթին իրենց մեղադրեն, որ մի որդուն մարդասպան են դաստիարակել, մյուս որդուն սադիստ, ոչ թե աջ ու ձախ վիրավորեն մարդկանց ու իրենց որդուն սուրբ նահատակ ներկայացնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել