Չեմ հասկանում ինչու են լռում Վահե Ավետյանի ընտանիքի անդամները և ընկերները^ Հերիք չի այդ մարդկանց վիշտը մատի փաթաթան սարքեք ու ամեն մեկդ ձեր նպատակին ծառայեցնեք: Լրատվականներ վերջ, ինչքան քլիք պետք էր ապահովեցիք, հիմա կարող եք զբաղվել այլ խնդիրներով, որոնք առկա են մեր երկրում, հանգիստ թողեք այդ մարդու հոգին: Ինչ է նշանակում «Վահե Ավետյանի հուղարկավորության արարողության ֆոտոշարք»^^^??? Սա արդեն աբսուրդի գագաթնակետն է: Կամ լրատվականները տարածում են Վահեի երեխաների նկարները, ինչ նպատակով, ինչի համար^? Ինչու եք այդ երեխաներին «մուրացիկ» սարքում, ամոթ է, նրանք մայր ունեն, հարազատներ ունեն, ովքեր կհոգան նրանց բոլոր կարիքները ու ամենևին էլ ձեր «ողորմածության» կարիքը չունեն: Վահեն ծառայակից ընկերներ ունի, ովքեր չեն թողնի, որ այդ երեխաներին որևէ մեկը նեղացնի, իսկ դուք վերջ տվեք ձեր էժանագին ցավակցությանը ու ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք:



