Թուրքական մամուլը մեծ ուշադրություն է հատկացրել քրիստոնյա հայի` մուսուլմանական ավանդույթներով հուղարկավորության դեպքի վրա:

87-ամյա կայսերցի Հարություն Քամբարիզօղլուին, ով ամբողջ կյանքը եղել է հավատացյալ քրիստոնյա, հուղարկավորվել է մուսուլմանական ավանդույթներով: Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցել է թուրք իմամն, իսկ նրան թաղել են մուսուլմանական գերեզմանատանը:

Այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել, երբ Հարությունի դուստրը` Աննա Թաշչյանը, պատմել է, թե ինչու են իրենց քրիստոնյա հորը թաղել մուսուլմանի պես:

Կնոջ խոսքերով` Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին 8000 թուրքական լիրա (շուրջ 5000 դոլար) է պահանջել մահացածի հուղարկավորությունը քրիստոնեական բոլոր ավանդույթներով իրականացնելու համար: Հարությունի ընտանիքն այդքան գումար չի ունեցել, և ստիպված նրա հուղարկավորությունն անցկացվել է մուսուլմանական ավանդույթներով:

«Աղոթքը մնում է աղոթք, հողը մնում է հող»,-իրեն այս կերպ է մխիթարել հայ կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել