1in.am-ը գրում է.

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել Ղրիմի բնակչությանը: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Գրոզնիում՝ փոխանցում է RBK-ն:

«Ուկրաինան չի կարելի հանձնել ավազակների ու ահաբեկիչների ձեռքը: Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդին»,- ասել է նա՝ հավելելով, որ այնտեղ բնակվում են բազմաթիվ ռուսներ, թաթարներ, կոզակներ: «Մենք պետք է պաշտպանենք նրանց, որտեղ էլ նրանք գտնվեն»:

«Եթե պետք լինի, պատրաստ ենք դառնալ դիտորդներ, խաղաղապահներ, զինվորներ և պաշտպանել ժողովրդին»,-հայտարարել է նա:

Կիևում տեղի ունեցած իրադարձությունները Կադիրովն անվանել է «Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի վրա նպատակաուղղված ճնշում»: «Ռուսաստանն ուժեղ պետություն է, և ես վստահ եմ, որ երկրի ղեկավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկի»,- ասել է Չեչնիայի առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել