Երկուշաբթի օրը նախագահի նստավայրի մոտ ականատես եղա ինքնահրկիզման փորձի: Հուսահատ քաղաքացին բենզինի շիշը բացեց, լցրեց իր վրա, եւ չհասցրեց լուցկին կպցնել, քանի որ տարածքը հսկող ոստիկանները վազեցին, կանխեցին:
Այդ ամենը տեսանյութով ներկայացրեցի:
Տեսանյութը բավական մարդկանց վրա ազդել էր, նայում էին, զանգում ինձ....դա այնքան ժամանակ, մինչ դաշնակցական Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում օգտագործեց «չատլախ» «բարեհունչ» բառը:
Բառի դիտումներն ավելի շատ եղան, քան այն տեսանյութի, որտեղ մարդը փորձում է սպանել իրեն:
Ու սա առաջին դեպքը չէ:
Ողբերգական մենակության մեջ են շարքային մարդիկ. նրանք կարող են ձեռք բարձրացնել իրենց վրա դատարանում, մեկուսարանում, ոստիկանության բաժնում, փողոցում, ամենուր, բայց...ինչ-որ մականունավորի, վարկաբեկված քաղաքական գործչի փռշտոցն ավելին արժենա, քան բուն մարդկային կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել