Օ մայ դան

Ղրիմը հիսունականների կեսերին պոկեցին Ռուսաստանից ու նվիրեցին Ուկրաինային, նույն ձև, ինչպես ժամանակին Արցախը տվեցին Ադրբեջանին :
Ղրիմը մինչ այդ երբևէ Ուկրայինայի կազմում չի եղել, այնտեղ ուկրաինացի համարյա չկա, իսկ ժողովրդի մեծ մասը բնիկ ռուսներ են:
Ղրիմում բնակվում են նաև թուրքական տիրապետության ժամանակվանից թաթարները, ում ժամանակին Ստալինը աքսորել էր Հիտլերին աջակցություն հայտնելու համար:

Հիմա Ղրիմի ռուսները չեն ընդունում ներկայիս Ուկրաինայի իշխանությունը և բողոքի ցույցեր են սկսել: 
Թաթարներն էլ , որոնք գտնվում են Թուրքիայի ու ԱՄՆի ազդեցության տակ, այսօր Ալլահ Ակբար գոռալով պաշտպանում էին մայդանիստներին:

Հիմա հարց:

Եթե արևմտյան ուկրաինացիները չէին ենթարկվում Յանուկովիչի հրամաններին, գրավում էին տեղական ինքնակառավարման մարմինները, զենքի պահեստներ թալանում և դա ներկայացվում էր որպես արդարացի պայքար, ապա ինչու հիմա Ղրիմի ռուսները իրավունք չունեն իրենց անհամաձայնությունը հայտնել?

Եթե Ղրիմի ռուսների ձգտումը դեպի Ռուսաստան դա անջատողականություն է և սպառնալիք, ու դա պետք է կանխվի ուժային ձևով, հարց մեր մայդանիստներին. Կարելի է այս դեպքում ևս համարել Արցախի հայերին անջատողական և պահանջել, որ նրանք պետք է հրաժարվեն իրենց պայքարից ու դառնան Ադրբեջանի անբաժանելի մաս: 

Եթե վաղը Ադրբեջանը ուզենա միանա Եվրամիությանը, արդյոք մեր արևմտամտները պետք է պահանջեն, որ Հայաստանում ու Արցախում պետք է ցույց էր կազմակերպվեն, որտեղ պետք է գոռանք «Սլավա Ազերբաջանու, ասկյառամ սլավա!!!» ? 

Հարցեր, հարցեր, հարցեր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել