Մի մուլտ հիշեցի, երբ Աշոտյանը իր բուն ոլորտը կրկին թողեց և խոսեց Վահե Ավետյանի մահվան մասին և ցավակցելու փոխարեն սկսեց գնահատականներ և վերլուծություններ անել: Այդ մուլտֆիլմում առյուծիկը կարծում էր, որ ինքը ամենա-ամենա խելացին է: Ուզում եմ բացահայտում անել Աշոտյանի համար: Պաշտոնի հասնելու համար ոչ բոլորն են պատրաստ անցնել բարոյականության վրայով. էլ չեմ ասում դիակի վրայով: Մի՛ կարծեք թե դուք աշխարհի ամենասուր և հետաքրքիր հռետորն եք: Հասկանում եմ՝ ձեր հիմնականում կարիերիստներով լցված, կոմունիստական նամենկլատուրայի մտածելակերպով և ծերացող կուսակցությունում դուք նոր և առաջադեմ ուժ եք, ով facebook-ում ստատուս գրել գիտի, բայց Ձեր թիմից դուրս կան շատ ավելի խելացիներ: Հիշե՛ք դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել