Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո ի՞նչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. դրանք վերաբերե՞լ են ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, Ատոմակայանին, և ի՞նչ պայմանավորվածություններ են եղել «Ռոսնեֆտի» հետ։
Ըստ ՀՀ վարչապետի՝ հանդիպմանը առանցքային է եղել Մաքսային միության թեման, և խոսել են աշխատանքային խմբերի կողմից կատարած աշխատանքների մասին։
«Մեր գործընկերները օգնում են մեզ նախապատրաստել համապատասխան օրենք, որ անցումը լինի սահուն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարները պարբերաբար հաշվետվություն են տալիս այդ մասին»,-նշեց վարչապետը։ Նա նաև նշեց, որ կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ բիզնես հատվածի հետ՝ բացատրելու, թե ինչ է նշանակում ՄՄ և ինչ նորմատիվների դաշտ է գործելու։ Վարչապետը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մասնագետներ ժամանեն Հայաստան և ներկայացնեն ռեժիմները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



