Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությանը և նշեց, որ Հիմնադրամի պաշտոնական կայքում գրված է, որ չնայած հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Նախագահի, Կառավարության հատուկ ուշադրության արդյունքում, սակայն հիմնադրամը որևէ մարմնի սեփականությունը չէ, այլ յուրաքանչյուր հայ երիտասարդինը անկախ՝ կրոնական, քաղաքական հայացքներից:

Պատգամավորը միաժամանակ նկատեց, որ 10 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդի անդամները միևնույն կուսակցության անդամներ են:

«Հիմնադրամի նախորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմել է 518 մլն դրամ, որից 60 մլն դրամը տրվել են ուսման վարձի տեսքով, 200 մլն դրամ երիտասարդ գիտնականներին և տարբեր կազմակերպություններ ֆինանսավորվել են տարբեր ծրագրերի իրականացման համար: Ուզում եմ հասկանալ, թե ինչքանով է արդյունավետ գործունություն ծավալում հիմնադրամը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել