1in.am-ը գրում է.
Ալեքսանդր Տուրչինովը, ում վրա խորհրդարանը ժամանակավորապես դրել է Ուկրաինայի նախագահի պարտականությունները, ստորագրել է օրենք, որը թույլ է տվել ազատ արձակել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում չորեքշաբթի: Հաղորդագրությունում չի ասվում, թե կոնկրետ երբ է Տուրչինովը ստորագրել օրենքը: Գերագույն ռադան նրան լիազորել է օրենքներ ստորագրել երեքշաբթի:
Ուկրաինայի խորհրդարանը փետրվարի 21-ին երկրի քրեական օրենսդրություն է մտցրել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթը, ինչը ծառայել է որպես Տիմոշենկոյի ազատ արձակման հիմք: Հաջորդ օրը Գերագույն ռադան որոշում է ընդունել Տիմոշենկոյի ազատ արձակման մասին, նույն օրը նա հայտնվել է ազատության մեջ:
Տուրչինովը նաև ստորագրել է Գերագույն ռադայի կողմից փետրվարի 21-ին ընդունված օրենքը՝ զանգվածային ակցիաների մասնակիցների հետապնդում և պատժում թույլ չտալու մասին:



