Ղրիմում այսօր արյուն կթափվի: Դատելով ուղիղ հեռարձակման կադրերից՝ իրավիճակը թեժանում է ժամ-ժամի վրա: Արդեն գրանցվել են մի շարք բախումներ ղրիմյան թաթարների ու ռուսների միջև, ովքեր երկու առանձին հանրահավաքներ են կազմակերպել Ղրիմի Ռադայի առջև:
Թաթարներն ու ուկրաինացիները պահանջում են, որ չխախտվի երկրի տարածքային ամբողջականությունը՝ վանկարկելով «Kрым - не Россия» և բանդերականների «Слава Украине! Героям слава!» կարգախոսները, իսկ մյուս կողմը՝ «Россия»: 
Թեև թաթարներն ու բանդերականները ավելի քիչ են, սակայն նրանք ավելի ագրեսիվ են ու բախումների մեծ փորձ ունեն, սակայն ես ավելի քան վստահ եմ, որ Սևաստոպոլում Կիևյան սցենարն անհնար է, որովհետև էլ Յանուկովիչի անվճռականությունից կարելի է չվախենալ ու, եթե բանը հասնի բախումների, ապա տեղի ռուս բնակչությունը, անկասկած, կգերակայի, իսկ հարկ եղած դեպքում, բախումներին կխառնվեն ռուս ծովային հետևակայինները ու զինվորականները, որոնք հազարներով տեղակայված են սևծովյան նավատորմի գլխավոր ռազմաբազայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել