Epress.am-ը գրում է.
Մարտի 1-ի գործով որևէ քննչական գործողություն չի կատարվում, ուղղակի գործը չեն կարճում, որպեսզի ստիպված չլինեն գործի նյութերը տրամադրել տուժողներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Եվս մեկ խորհրդարանական արտահերթ հանձնաժողով ստեղծելու առաջարկի քննարկման ժամանակ Ջհանգիրյանն ասել է, որ նախաքննական մարմինը չի ցանկանում նաև, որպեսզի բացահայտվի, թե Մարտի 1-ի գործով հայտարարված 500-ից մի քանի անգամ ավել ձերբակալված անձինք են եղել։
«Այս հանձնաժողովը որևէ աղերս չունի նախորդ հանձնաժողովի հետ: Այս հանձնաժողովը փաստահավաք ֆունկցիա չի իրականացնում: Այս հանձնաժողովի խնդիրն է գնահատական տալ քրեական գործողություններին», – ասել է Ջհանգիրյանը:
ԱԺ-ն հանձնաժողով ստեղծելու հարցը կշարունակի քննարկել վաղը։