Համբուրեմ հեռուն իմ երազների
Ու ճանապարհեմ թռչող երամը կարոտ հայացքով՝
Ինձ հետ տանելով այս աշնանացած թախիծն անսփոփ,
Եվ անհաղթ ցավի մերկությունն անկիրք…
Սիրտս նվիրեմ հողմերին վհատ ու քամիներին՝ սովից մոլեգնող,
Որ երակներիս արյունը սառած
Որբացած հավատս անզարկ չթողնի՝
Թշվառության մեջ հուսազուրկ կյանքի,
Որ ինձ կորածիս նորից չկորցնի ….
Թափառումներից ես շա՜տ եմ հոգնել,
Ինչ-որ մի կետում նույնիսկ գերհոգնել,
Եվ վերջակետին այս երկար եմ սպասել,
Որ վերջից հետո ես սկիզբը տեսնեմ …
Համբուրեմ հեռուն իմ երազների,
Ուր բոբիկ ոտքերս իրենց հետքերում
Լերդացած արյան ծովեր են պահում,
Ուր լռությունն իմ պաղ մատների դողով է մեռնում …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել