Allsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Զենիթի» դեմ առաջին հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել: Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաղթեցին 4:2 հաշվով, իսկ Մխիթարյանը խփեց իր թիմի առաջին գոլը:

-«Զենիթի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո զգացողություններն ամենալավն են: Հեշտ խաղ չէր: Մեզ հաջողվեց խփել երկու շատ արագ գոլ, և, կարծում եմ, դա օգնեց: Ամեն դեպքում, մենք գիտեինք` ինչպես վարվել ամբողջ խաղի ընթացքում: Տանտերերին հաջողվեց երկու անգամ կրճատել հաշվի տարբերությունը. դրա համար չեմ կարող ասել, թե առաջին երկու գոլերն էին վճռորոշ:

Չեմ կարծում, թե «Զենիթը» շատ թույլ էր: Մեր մրցակիցը լավ տեսք ուներ, պարզապես մենք ավելի լավ էինք խաղում: Այժմ մեզ դժվարին պատասխան հանդիպում է սպասվում Դորտմունդում: Մեզանից ոչ ոք չի մտածում, թե ամեն ինչ վճռված է: Ամեն ինչ հնարավոր է:

«Շախտյորն» ուժե՞ղ է «Զենիթից»... Այո, և ոչ թե նրա համար, որ ես խաղացել եմ «Շախտյորում», այլ պարզապես այդպես եմ մտածում,-Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Чемпионат.com»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել