1in.am-ը գրում է.

«Ո՞վ ա Սամվել Ալեքսանյանը, ո՞վ ա էդի, ես տենց մարդ չեմ տեսել 5-րդ բրիգադում: Շատ պաշտոնյաներ կան, որ հիմա օլիգարխ են, դրանց անուններն էլ են տալիս, բայց մենք դրանց չենք տեսել: Ես չգիտեմ նման մարդկանց, որ մասնակից են եղել կռիվներին»,- այսօր Եռաբլուրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 5-րդ բրիգադի գծային հրամանատար, ազատամարտիկ Գևորգ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կռվե՞լ է 5-րդ բրիգադում, ինչպես օրերս հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Էդ մարդուն մենք չենք տեսել»,- իր հերթին փաստեց մեկ այլ ազատամարտիկ՝ Խաչատուր Խաչատրյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե նման դեպքում ինչո՞ւ է փորձ արվում գեներալ Մանվելի գլխավորությամբ Սամվել Ալեքսանյանին և նրա նմաններին դարձնել ազատամարտիկ, իրական ազատամարտիկները արձագանքեցին. «Որովհետև այսօր նյութի աշխարհ ա: Այսօր էլ նույն ժողովրդին քերթողները գալիս են ստեղ, երեսպաշտորեն զորավարի գերեզմանին ծաղիկ են դնում: Բայց հենց նրանց դեմքից զորավարը զզվեց ու հեռացավ Հայաստանից: Դա է իրականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել