1in.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը մտադիր է մինչև 2015թ. ամբողջովին չեղարկել ռոումինգը: Օգտատերերը կարող են ճանապարհորդել Եվրոպայով և կապի համար գերավճարներ չմուծել: Դրանից բացի, օպերատորներին կարգելեն սահմանափակել համացանցին միանալու արագությունը:
Ռոումինգը չեղարկելու ծրագիրը հրապարակել է թվային տեխնոլոգիաների հարցերով եվրահանձնակատար Նելի Կրուսը: Նա հայտարարել է, որ ռոումինգը ոչ միայն խանգարում է սովորական մարդկանց, այլև շահավետ չէ ընկերություններին, քանի որ մարդիկ ուղղակի հրաժարվում են չափազանց թանկարժեք ծառայություններից: «Դա տնտեսական անհեթեթություն է»,- նշել է Կրուսը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացիների 47%-ը ԵՄ երկրներով ճանապարհորդելիս անջատում են բջջային հեռախոսները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_253773.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել