1in.am-ը գրում է.
Ռուսաստանը նախկինի պես Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի օրինական նախագահ է համարում և կասկածի տակ է դնում Գերագույն ռադայի ընդունած որոշումը, փոխանցում է Ria Novosti-ն:
Այս մասին է հայտարարել ԱՊՀ երկրների, եվրոինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Մենք կարծում ենք, որ Յանուկովիչը նախկինի պես օրինական նախագահ է: Նա չի ստորագրել 2004թ. Սահմանադրության վերադարձը, դա նշանակում է, որ Գերագույն ռադայի ընդունած բոլոր որոշումները կասկածելի են»,- ասել է Սլուցկին Սիմֆերոպոլում:
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը ուկրաինական ընդդիմությունից պահանջում է պահպանել իշխանությունների հետ ստորագրած համաձայնագրի պայմանները:
«Սակայն չեմ կարծում, թե մեզ կլսեն», — ասել է Պետդումայի հանձնաժողովի նախագահը: