1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ժողովրդական արտիստ և պատգամավոր Տաիսա Պովալին այժմ գտնվում է Ռուսաստանում և հայրենիք վերադառնալ առայժմ չի պատրաստվում: 

Այս մասին է պատմել երգչուհու ամուսին և պրոդյուսեր Իգոր Լիխուտան: «Թե երբ կվերադառնանք՝ ցույց կտա ժամանակը: Բանն այն չէ, որ Տայան պատգամավոր է և պետք է իր աշխատանքով զբաղվի, այլ այն է, որ նա առաջին հերթին կին է: Իսկ այս իրադրությունում, երբ առողջ տղամարդկանց են բռնում, ինչպես դա եղավ Գրուշնևսկու և Շուֆրիչի հետ.... Այդ պատճառով էլ մենք կվերլուծենք իրադրությունը, և երբ այն կհանդարտվի ու նորմալ կլինի, այդ ժամանակ էլ, կարծում եմ, անպայման կվերադառնանք»,-իրադրությունը մեկնաբանել է Պովալիի ամուսինը, հաղորդում է vz.ua-ն:

Հիշեցնենք. մինչ փետրվարի 23-ին Պովալին Մոսկվայում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ համերգ էր տալիս, նրա հայրենիքում այդ օրը սգո օր էր հայտարարված: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել