Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով այսօր եղել է Շիրակի մարզում: Այս մասին հաղորդում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նախարարը նախ մասնակցել է մարզխորհրդի նիստին, անդրադարձել հանրապետության գյուղատնտեսության մեջ նախորդ տարվա ձեռք բերված բարձր արդյունքներին, վերջիններիս համատեքստում նաև Շիրակի մարզում ապահովված որոշակի առաջընթացին, ինչպես նաև ընթացիկ տարվա խնդիրներին և առաջնահերթություններին:

Նախարարը հատուկ անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ ,այս տարի նույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելիք: Շարունակվում է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում կրկնել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել