Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն իրենց զավեշտ է հիշեցնում:

«Որովհետև գործադիր իշխանությունն իր ամբողջ կազմով՝ վերից վար, հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների և անձանց վրա՝ նախ խախտելով Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք որ պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով սահմանված լիազորությունների սահմանում»,– ասաց նա։

«Ավելին, ապատեղեկատվություն ու կեղծ թեզեր են տարածում ու այդ միջոցով ապակողմնորոշում են ոչ գործադիր իշխանություն, բայց փաստացի իշխանություն ունեցող անձանց»,-ավելացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել