ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն:
Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից:
Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է՝ 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է:Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է:
Մեկին դեռ հողին չհանձնած, մյուսին են ծեծում........Մինչև ե՞րբ այսպես, դեպի ու՞ր: Հիմա էլ մարդիկ ահ ու սարսափով ապրեն, որ մեկի «թիկնապահի» զայրույթը հանկարծ չառաջացնեն.....


