1in.am-ը գրում է.
Հայտնի են դարձել 27-րդ ամենամյա Kids Choice Awards 2014 մրցույթի հավակնորդները: Երեխաների ամենասիրելի երգչուհու կոչման համար կպայքարեն Թեյլոր Սվիֆթը, Քեթի Փերին, Ադելն ու Pink-ը: Լավագույն երգչի կոչման համար կպայքարեն Ջասթին Բիբերը, Բրունո Մարսը, Բլեյք Շելթոնն ու Usher-ը: Այս մասին հայտնում է Kids Choice Awards 2014-ի կայքը:
Սիրելի կինոդերասանուհու կոչման համար կմրցեն Վանեսա Հաջենսը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջենիֆեր Լոուրենսը և Քրիստեն Ստյուարտը:
Լավագույն դերասանի կոչման համար մրցապայքարին կմասնակցեն Ջոնի Դեփը, Էնդրու Գարֆիլդը, Զաքարի Գորդոնն ու Ուիլ Սմիթը:
American Idol-ն ու The Voice-ը՝ լավագույն ռեալիթի շոուների անվանակարգում են, իսկ «Սոված խաղերը» ՝ լավագույն ֆիլմերի:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_253665.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել