Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը՝ իր և որդու ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star թերթի կայքը, Էրդողանը հերքել է տեղեկությունները, թե դա իր և որդու հեռախոսազրույցն է, և այդ ձայնագրությունը «հորինվածք» է որակել։

«Դա վարչապետի հանդեպ ստոր, դավաճան քայլ է։ Դա չի ներվելու»,- ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, թե այդ ձայնագրությունը տարածողներն իրենք են հեղինակել այդ «պիեսը»։

«Ես նրանց ասացի, որ թափեն քարերն իրենց փեշերից, սակայն նրանք գնացին, ստոր կերպով մոնտաժ արեցին և եկել դա են մատուցում։ Այդպես չի կարելի։ Սցենար գրելը շատ հեշտ է, սակայն դա Թուրքիայի Հանրապետության վարչապետին ուղղված ստոր քայլ է»,-ասել է նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել