Life.panorama.am-ը գրում է.
Իմ ամենամեծ թուլությունը չզսպվածությունն է, բայց, փառք Աստծուն, ես սովորել եմ կառավարել այդ թերությունս:
Ես երբեք ինձ վրա չեմ զգացել Աստծո բարկությունը:
Լրագրողները մարդիկ են, ովքեր կարող են ողջ-ողջ խժռել քեզ:
Սիրո՞ւմ եմ ես, արդյոք, ինձ ատողներին: Նրանք ինձ դուր չեն գալիս, բայց ես նրանց սիրում եմ:
Ես սիրում եմ կանանց, որովհետև կինն Աստծո լավագույն ստեղծագործությունն է: Եթե կինը ցանկանում է նմանվել տղամարդուն, ուրեմն նա մի քայլ հետ է անում:
Ինձ դուր է գալիս հայր լինելը, այդպես քեզ ավելի երիտասարդ ես զգում: Բացի այդ` դա կյանքը նորովի սկսելու հնարավորություն է: Երեխաներից շատ բան կարող ես սովորել:
Խաղալ նշանակում է ստել, դերասանի արվեստը նուրբ կեղծիքի արվեստ է, և երկար ժամանակ ինձ վճարում էին տեսախցիկի առաջ խաբելու համար:
Հոլիվուդը մի մեծ գործարան է, և մեզանից յուրաքանչյուրն այդ գործարանի փոքրիկ գործիքն է, եթե մենք դադարում ենք գործառնել, մեզ պարզապես փոխում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ