Մարտի 1-ի միտինգը ընդդիմադիր ուժերի համախմբման աստիճանի մասին պատկերացում պետք է տա: Ժողովրդին պարզորոշ պիտի ասվի՝ ով՝ ով է, և ինչ է ուզում անի ու ինչպես: Դատարկ լոլոներ չկարդաք ժողովրդի գլխին ու ուղարկեք տուն՝ թեյ խմելու կամ էլ ժարիտ արած կարտոշկա ուտելու:
Ձեր անիմաստ ճառերն էլ չսկսեք կարդալ: Ինչ ասվելու էր, վաղուց ասված-վերջացրված է: Խոսքի ժամանակը ավարտվել ու անցել-գնացել է, եկել է գործի պահը: Շանթը իր օրինակով ցույց տվեց գործելաձևը: Նենց որ, պրակտիկ դա էլ արդեն տեսել եք ու գիտեք: 
Եթե հայտնի 4 կուսակցությունները իրար հետ լեզու են գտել ու որոշել են տեր կանգնել ժողովրդի դատին, ուրեմն տղամարդ եղեք ու բացեիբաց ասեք ձեր որոշման մասին: Չնայած ՀԱԿ-ից բացի, մնացածի իրական շահագրգռությունները ոչ էլ հայտնի են: Հատկապես ԲՀԿ-ինը:
Ինչ որ է: Գոնե այնքանով մարդ եղեք, որ մի որոշակի խոսք ասեք այս ժողովրդին, որ ժողովուրդն էլ իմանա՝ ինչ անի ու ոնց իր գլխի ճարը տեսնի: Հո մենակ դուք չեք, որ ձեզնով միայն մխիթարվի: Կգտնվեն մարդիկ, ովքեր իրոք գործ կանեն, եթե դուք ունակ չեք գործ անելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել