Մելը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Նա բնակվում է Հարավային Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: Նա հիմնականում լուսանկարում է երեխաներին, հատկապես նորածիններին: Մելը 4 հիանալի բալիկների մայր է: Նրա ամենափոքր երեխան մի տարեկան է, իսկ ամենամեծը՝ 9: Մելը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, սակայն լուսանկարչությունն ավելի հոգեհարազատ է նրան: Նա ասում է, որ փորձում է կրեատիվ մոտեցում ցուցաբերել իր աշխատանքում:
«Ես սիրում եմ իմ լուսանկարներում պատկերել տարբեր մարդկանց, նրանց կյանքը, նրանց ուրախությունը, նրանց էներգիան ու էմոցիաները: Ես մեծ հուզումով եմ իմ լուսանկարներում արտացոլում մարդկանց կյանքի այն ժամանակը, որն ամենից արագ է սահում: Ես ասես ի զորու լինեմ կանգնեցնել ժամանակը իմ ֆոտոխցիկի միջոցով:



















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



