Այս երգչուհին հաճախ է սկանդալների ու բամբասանքների կենտրոնում հայտնվում: Նրան կարող ենք համարել մեր շոու բիզնեսի ամենահամարձակներից մեկը: Իր տեսահոլովակներում միշտ նորաոճ է ու տարբերվող: Տևական ժամանակ է նաև, ինչ որպես դերասանուհի հանդես է գալիս «Yere1» նախագծում:
ArmՏtar.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է Լիլուն:

Ամենասիրելի գիրքը
Շատ եմ սիրում Ստեֆան Ցվայգի «Անծանոթուհու նամակը» և Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» ստեղծագործությունները:
Ո՞վ է Լիլուի ամենասիրելի երգիչը կամ երգչուհին:
Շատերին եմ սիրում, ավելի ճիշտ, սիրում եմ նրանց արվեստը: Բայց կառանձնացնեմ Բարբարա Սթրեյզանդ և Սթիվի Ուանդեր:

Ի՞նչ երաժշտություն ես նախընտրում:
Ժանրերի ընտրությունը կախված է տրամադրությունից, միջավայրից, բայց ինձ շատ հոգեհարազատ են սոուլ, փոփ, բլյուզ ոճերը:
Ո՞ր երկրում կցանկանայիր ապրել և ինչու՞:
Որպես արվեստին մոտ կանգնած մարդ ինձ շատ դուր է գալիս Եվրոպան: Այնտեղ շատ հնարավություններ կան, բայց մշտական չեմ ցանկանա այլ տեղ ապրել, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը:
Լիլուի չիրկանացված երազանքը:
Երազանքների մասին չեմ սիրում խոսել:
Շարունակությունը՝ այստեղ