Tert.am-ը գրում է.
Գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի համար սպասելի էր, որ իրենց քայլին կհետևի «Կիկոսի մահի» պատմությունը։ «Հետո Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնվում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարոնոիա։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր գործընկերների մի մասը զարմացած է այն առաջարկություններից, որ արել է մեծամասնությունը, և այդ զարմանքն է, որ ստիպում է կասկածամտորեն վերաբերվել հարցին»,-ասաց նա և կոչ արեց այդ աշխատանքին եռանդով լծվել:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ իրականում աշխատանքը կատարեցին միան երկու խմբակցությունները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն՝ թուղթ ու գրիչով, իսկ մնացածը ինչ ելույթ ունեցան, դա հանրության համար էր. «Իսկ ո՞վ պետք է աշխատի։ Այդ զանգ կախելու և ճառ ասելու պատմությունը չարժե, որ հիշեցնեմ»։
Նա կրկին խորհուրդ տվեց, թե շոուի համար և դիտորդի դիրքում իսկապես պետք չէ ներկայանալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



