Դամասկոսի շրջափակված թաղամասերին սնունդ է մատակարարվել Panorama.am-ը գրում է.

Սիրիայի կարմիր մահիկը հայտնել է, որ փետրվարի 24-ին կարողացել է 6.650 ծանրոց սնունդ մատակարարել Դամասկոսի երեք թաղամասի բնակիչների, որտեղ ընդդիմությունը և բանակը զինադադար էին հաստատել, սակայն որոնք մինչ այժմ շարունակում են մասնակի շրջափակված մնալ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը`հղում կատարելով France Presse-ին:

Սնունդը Բեյթ Սահմ, Բաբիլա և Յալդա թաղամասերում բաշխել են չորս օրվա ընթացքում: Կարմիր մահիկի փոխանցմամբ, 460 բնակչի մատակարարել են նաև դեղորայք, իսկ 1700 հիվանդ հեռացել են շրջափակված թաղամասերից: Հումանիտար այս գործողությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: Օգնություն ստանալու համար գրանցվել էր մոտ 12.000 ընտանիք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել