1in.am-ը գրում է.
«Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը կդառնա Ուկրաինայի նոր վարչապետ: Ինչպես հաղորդում է UNIAN գործակալությունը, այս մասին հայտարարել են Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը և պորտուգալացի եվրախորհրդարանական Աննա Գոմեշը:
Ավելի վաղ Ուկրաինայի պետության ղեկավարի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ կառավարությունը պետք է ձևավորվի և հաստատվի փետրվարի 27-ին:
Բրոկը և Գոմեշը, որոնք Ուկրաինայում բանակցություններ են վարել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների հետ, Բրյուսել վերադառնալուց հետո հայտարարել են, որ Ուկրաինայի հաջորդ վարչապետը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_253634.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



