1in.am-ը գրում է.

Կանադացի երգիչ, երգահան, ռեժիսոր և կիթառահար Նիլ Յանգը կհրատարակի հուշերի երկրորդ գիրքը: Այս մասին հայտնում է Billboard-ը:

Blue Rider-ը երկրորդ գրքում կկենտրոնանա մեքենաների հանդեպ նրա կրքի վրա, կպատմի նաև պատմություններ երաժշտական աշխարհում նրա կյանքի մասին:

Blue Rider հրատարակչատունը Associated Press-ի հետ զրույցում ասել է, որ նոր գիրքը լույս կընծայվի աշնանը: Ներկայումս այն վերնագիր չունի: 2012-ին թողարկված Յանգի առաջին մեմուարը՝ Waging Heavy Peace-ը, դարձել էր բեսթսելլեր:

Նոր գրքում կներառվեն 68-ամյա երաժշտի մտքերը քաղաքականության և շրջակա միջավայրի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել