1in.am-ը գրում է.
Շատերը մտածում են, որ դեպրեսիայի հաղթահարման լավագույն եղանակը ուրախ ու հայտնի երգեր և պարեղանակներ լսելն է, սակայն գիտնականները հարցի վերաբերյալ սեփական կարծիքն ունեն: Պարզվում է՝ մելանխոլիան հաղթահարելուն կօգնեն տխուր ու գեղեցիկ երգերը, օրինակ՝ կարելի է լսել Ջոննի Քեշ կամ Լեոնարդ Կոեն:
Նրանք պարզել են, որ տխուր և դեպրեսիայի հակված մարդիկ ցանկանում են լսել գեղեցիկ երաժշտություն, որը կարևոր հիշողություններ է արթնացնում:
Քենթի համալսարանի հոգեբանները ուսումնասիրել են մարդկանց տրամադրությունն այն պահին, երբ նրանք երաժշտություն են լսել, որի հետ իրենցն ասոցացնում են:
Պարզվում է՝ տխուր վիճակում գտնվող մարդը գրեթե երբեք ուրախ երգեր չի լսում իր տրամադրությունը բարձրացնելու համար:
Փորձին մասնակցել է 220 կամավոր:
Հետազոտողները պարզել են, որ երաժշտության ընտրությունը կապված է անհատի սեփական սպասելիքների և մեղեդու՝ նրանց վրա գործած ազդեցության հետ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychology of Music պարբերականում:



