Երբ վերջին անգամ Հայաստանում էի, մոտս եղած դոլարը որոշեցի մանրել Նազարյան Ներսիկին պատկանող «Մոսկվիչկա» խանութում: Աշխատակիցը չտվեց ինձ տարադրամի փոխանակում անելու մասին կտրոնը: Իմ հարցին, թե ինչու չեք տալիս այդ կտրոնը, աշխատակիցը անկեղծ զարմանքով պատասխանեց:
«Սփյուռքահա՞յ ես, քանի՞ հատ ա պետք, ասա, տպեմ տամ: Անկեղծ ասած, չշարունակեցի, քանզի փոքր-ինչ վատ զգացի ինձ: Տպավորություն էր, որ եթե հայաստանցի լինեի, կիմանայի, որ Ներսիկ Նազարյանի փոխանակման կետում անդորագիր ուզելը երկրից վատատեղյակ լինելու նշան է, օտար ես, եթե կարծում ես, որ օրենքը բոլորի համար է: 
Այսօր, երբ պատմեցի սրա մասին Մոսկվայում բնակվող ընկերոջս, իմացա նաև, որ Ներսիկ Նազարյանը Մոսկվայի մերձակայքում` Կալուգայի կողմերը, մի քանի մեծահարուստների հետ համատեղ շքեղ առևտրային կենտրոն է կառուցում: Ու չեմ կարծում, որ նա բաժնեմաս է մտնում նման գործերի մեջ պապու թողած միլիոններով: Դա իմ նման ամաչկոտ սփյուռքահայերի, լուռ մնացող երեւանցիների ու մարզերի անտարբեր բնակիչների փողերն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել