Tert.am-ը գրում է.
Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ և ՕԵԿ առաջարկի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ եթե ուզում են հանձնաժողովն արդյունավետ աշխատի, ապա պետք է շատախոսության փոխարեն աշխատեն այն մասնագետները, որոնք գիտեն, որ շատախոսությունը երբեմն վնաս է առողջության համար։
«Եթե ուզում ենք, որ հանձնաժողովը տա իր արդյունքները, ուրեմն պիտի աշխատեն պրոֆեսիոնալներ՝ մարդիկ, որոնց խելքն աշխատում է, որոնք գիտեն, որ շատախոսությունը երբեմն վնաս է առողջության համար»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց նա:
Ըստ Մարգարտ Եսայանի՝ դահլիճից դուրս որոշ պատգամավորներ փորձում են «հոգեբանական գիտությունների թեկնածուի կամ սկսնակի կերպարի մեջ մտնել և որոշակի հոգեբանական գնահատականներ տալ իրենց գործընկերներին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



