Ուկրաինայում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավըPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայում մեկնարկել է 2014թ.-ի մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավը: Այս մասին հաղորդում է «Vesti.ua»պարբերականը:

Այսօրվանից սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև մարտի 30-ը: Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցությունների կողմից կամ էլ ինքնառաջադրվել: Նախագահի թեկնածուի գրանցման համար պահանջվում է 2,5 մլն գրիվնա ընտրագրավ: Նախագահի թեկնածուների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է ապրիլի 4-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել