1in.am-ը գրում է.

«Ես Facebook-ում և Twiter-ում ասել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իմ հայտնած կարծիքի հանրային արձագանքը: Ես կարծում եմ, որ գործընթացի կողմերը՝ կազմակերպություններ, կառավարությունը և հանրությունը, միմյանց պետք է լսեն»: 

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ հավելելով, որ այս բարեփոխումները կարևոր բարեփոխումներ են, որին աջակցում են Ամերիկայի զարգացման կազմակերպությունը, միջազգային հանրությունը: 

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ում կա պարտադիր սոցիալական համակարգ, որը պետության կողմից վարվող պարտադիր կենսաթոշակային համակարգ է. այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է ունենալ կենսաթոշակային նոր համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել