Ուկրաինայի իրավապահ մարմինները հերքում են Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրերըPanorama.am-ը գրում է.

Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի իրավապահ մարմիններից և ոչ մեկը: Նրանցից ոչ ոք չի վերցնում իր վրա պատասխանատվություն Յանուկովիչի հետախուզման համար: Այս մասին հաղորդում է «Зеркало недели» ուկրաինական պարբերականը:

«Մենք այդ հարցով չենք զբաղվում, զանգահարեք գլխավոր դատախազություն»,- ուկրաինական պարբերականին պատասխանել են ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ասել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, և իրենք այդ հայտարարությունը ինչո՞ւ պետք է մեկնաբանեն:

«Ես չունեմ որևէ պաշտոնական տեղեկատվություն: Ստուգել եմ հետախուզման բազայում, թե կան արդյոք այնտեղ համապատասխան անուններ: Ոչինչ չկա: Անհասկանալի է նաև, թե ինչ գործի շրջանակներում է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել