Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է այլ յուղերի (հալած յուղ) 2.3%, կարագի 2.7%, մարգարինի 3.7% գնաճով:
Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնաճ: 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 1.2%, խոզի մսի`1.5%, ապխտած բարձր տեսակի երշիկի` 1.7%, եփած երշիկի 1.9%, բաստուրմայի`2.4%, հավի բդի 4.1% գնաճ:
2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.3% գնաճ:
Հետաքրքիր է այս ցուցանիշներից հետո ինչպես է վերընտրվել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսօր արդեն հրապարակվեց, որ դոլարը հատել է 420 դրամի սահմանագիծը: Հետաքրքիր է ինչո՞վ է զբաղված կառավարությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: