
Ճապոնացիները մարդուն առաջին անգամ հանդիպելիս հաճախ հարցնում են նրա արյան խումբը: Օտարերկրացիներին դա մի փոքր զարմացնում է, բայց ճապոնացիներն այդ հարցը հենց այնպես չեն տալիս, այլ այն պատճառով, որ ցանկանում են պարզել այդ մարդու բնավորության հիմնական գծերը: Իրականում բնավորությունը պարզելու այդ տարբերակի հավաստի ապացույցներ չկան, սակայն դրանով հետաքրքրվող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է:
Ճապոնական «հորոսկոպում» յուրաքանչյուր արյան խմբի համար՝ A, B, O և AB, գոյություն ունի բնավորության իր բնութագիրը:
Ստորև կարող եք կարդալ յուրաքանչյուր արյան խմբի բնավորության բնութագրությունը:
А (II) – ազնիվ եք, կարողանում եք աշխատել խմբում, շատ աշխատասեր եք, շրջապատող մարդկանցից թաքցնում եք Ձեր զգացմունքները և մտքերը, մտահոգվում եք Ձեր հանդեպ ուրիշների կազմած կարծիքների համար, միշտ իրատեսորեն եք մտածում, չեք սիրում պարտվել, անհանգստանում եք մանրունքների համար, հիմնվում եք փաստերի, այլ ոչ թե զգացմունքների վրա, համբերատար եք, հակված եք վատատեսության:
В (III)- ակտիվ եք, էգոցենտրիկ, ամբողջովին ըմկղմվում եք աշխատանքի, հոբբիի, սիրած զբաղմունքի մեջ, հետաքրքրված չեք իշխանությամբ, արդար եք, էմոցիոնալ, ունեք լավ հումորի զգացում, ուշադրություն չեք դարձնում օրենքներին և ուրիշ մարդկանց:
О (I) – կենսուրախ եք, սիրված այլոց կողմից, ռոմանտիկ եք, հաճախակի եք դժգոհում, համառ եք, սիրում եք օգնել ուրիշներին, չեք թաքցնում զգացմունքները, լավատես եք:
AB (IV)- լուրջ, նրբանկատ և հետաքրքրասեր մարդ եք, դժվարությամբ եք արտահայտում զգացմունքները, չափազանց ազնիվ եք և դիմացիններից ակնկալում եք նույնը, լուրջ եք վերաբերվում խոստումներին, ունեք շատ դժվար բնավորություն:



