Հետաքրքիր է, Գալուստ Սահակյանը որ խոսում է «ուժեղ» իշխանության մասին, սնայպերներով ցուցարարների վրա կրակելու պատասխանատվությունն իր վրա կվերցնի՞: Ինձ թվում է՝ չի վերցնի, ու ինձ թվում է, որ այսօրվա իշխանության մեջ նման մարդ չկա: 
Իշխանությունն այսօր թույլ է, նման թույլ իշխանություն Հայաստանում դեռևս չի եղել: Թուլության նշաններից մեկը նաև այն է, որ նույն իշխանության բուրգի մեջ չի գտնվի մի մարդ, ով վստահ լինի այս ռեժիմը կենսունակությանը: Պարզ է, որ ոչ ոք իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի: Ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայում նման մարդիկ գտնվեցին, բայց տեսնում ենք, թե ինչպես է դասավորվում նրանց ճակատագիրը: Գալուստ Սահակյանն էլ է տեսնում, սակայն հույս ունի, որ, այնուամենայնիվ, նման մարդ կգտնիվ, ու դա ինքը չի լինելու: Կրակողներ, իհարկե, կգտնվեն, սակայն կրկնում եմ, կրակողների պատասխանատվությունը վերցնողի մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել